Բաժիններ՝

«Ներկայում Ադրբեջանը դիտարկում է Եվրոպա իրանական գազի տարանցման հնարավորությունը TANAP-ի միջոցով». ադրբեջանցի փոխնախարար

Ադրբեջանը չի բացառում իրանական և իրաքյան գազի տարանցումը Եվրոպա իր տարածքով TANAP գազատարի միջոցով: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նատիգ Աբասովը Էներգետիկայի էկոնոմիկայի միջազգային ասոցիացիայի (IAEE) Եվրասիական առաջին համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով` Ադրբեջանը Տրանսանատոլիական գազատարի (TANAP) շինարարության նախագծի նախաձեռնողներից է:

«Ներկայում Ադրբեջանը դիտարկում է իրանական գազի տարանցման հնարավորությունը իր տարածքով Եվրոպա` TANAP գազատարին միանալու միջոցով: Իրանի և Ադրբեջանի միջև կան համապատասխան ենթակառուցվածքներ, որի օգնությամբ հնարավոր է իրականացնել գազի տարանցում Ադրբեջանի միջոցով Իրանից և անգամ Իրաքից ТANAP-ով դեպի Եվրոպա»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031