Ուղևորները սոցցաներում տարածել են Boeing-ի՝ թռիչքի ժամանակ պայթած շարժիչի լուսանկարները

Միացյալ Նահանգների Southwest Airlines ավիաընկերության չվերթը Նոր Օռլեանից մեկնում էր Օռլանդո, երբ ուղեւորները շարժիչի հետ կապված խնդիրներ են նկատել: Համացանցում զետեղված լուսանկարներում երեւում է ինքնաթիռի շարժիչի ճակատային մասի բացակայությունը, տեղեկացնում է BBC-ն:

Ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարում է, որ շարժիչի պայթյուն չի եղել: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը կատարում է շարժիչի վնասման պատճառների հետաքննություն:

Հանրանավը հարկադրական վայրէջք է կատարել Ֆլորիդայի նահանգի Փենսաքոլա քաղաքում:

Southwest Airlines ավիաընկերության օդաչուների ասոցիացիան Twitter-ում զետեղել է ինքնաթիռի վնասված շարժիչի լուսանկարը:

Ավիապատահարի հետեւանքով 99 ուղեւորներից եւ անձնակազմի հինգ անդամներից ոչ ոք չի տուժել:

_90952625_plane-smillerddd3 _90955678_polyot

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031