Ադրբեջանում բլոգեր և ակտիվիստներ են ձերբակալվել
Բլոգեր Մեհման Հուսեյնովն ու NİDA շարժման երկու ակտիվիստ` Մասուդ Աքսերն ու Սամիր Ասադլին, նախօրեին ձերբակալվել են Ադրբեջանի Սաբուչինսկի շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից:
Այս մասին հայտնել են NİDA շարժման ղեկավար խորհրդից, հայտնում է lent.az-ը:
Տեղեկությունների համաձայն` բլոգերին և ակտիվիստներին ձերբակալել են քաղաքային կլինիկական հիվանդանոցի տարածքից և տեղափոխել ոստիկանություն: