Բաժիններ՝

«Ադրբեջանն աջակցում է ԼՂ հակամարտության հարցով ստատուս-քվոյի փոփոխման վերաբերյալ առարկայական բանակցություններին». Մամեդյարով

Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխման վերաբերյալ առարկայական բանակցությունների օգտին:

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները անթույլատրելի և ոչ հետևողական են համարում ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը: Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր վրացի գործընկերոջ` Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը:

«Հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված ադրբեջանական տարածքներից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ն, անհրաժեշտ է վերջ դնել ռազմական օկուպացիային»,- հայտարարել է Մամեդյարովը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապահովի տարածաշրջանում հետևողական խաղաղության ու կայունության վերականգնումը»,- ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս