
«ԵՄ-ի ապագան սպառնալիքի տակ է «բրեքսիթի» պատճառով». Գերմանիայի փոխկանցլեր

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կհայտնվի, եթե ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կատարվի ոչ պատշաճ կերպով, տեղեկացնում է BBC-ն:
Գաբրիելը նախազգուշացրել է, որ ԵՄ-ն կարելի կլինի «նետել կոյուղին», եթե Մեծ Բրիտանիայի օրինակով սկսեն գործել նաեւ այլ երկրներ:
Բացի դրանից, ԵՄ-ի համար սպառնալիք կներկայացնի այն իրադրությունը, եթե Մեծ Բրիտանիան միությունից դուրս գալուց հետո կարողանա շարունակել օգտվել ԵՄ-ի արտոնություններից, բայց ըստ որում ոչ մի պատասխանատվություն չկրի:
Գաբրիելի խոսքով՝ «բրեքսիթն», ավելի շուտ ոչ թե տնտեսական խնդիր է ԵՄ-ի համար, այլ քաղաքական եւ հոգեբանական: Եթե միությունից երկրի դուրս գալը վատ կազմակերպվի, ապա Եվրոպայի համար կառաջանան լուրջ խնդրիրներ, հավելել է գերմանացի քաղաքական գործիչը: