ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժային

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը հոկտեմբերի 3-ին հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները:

Դավիթ Վիրաբյանը և Նիկոլայ Բորդյուժան անդրադարձան ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին և դրանց իրագործման ընթացքին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն հայտնեց կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նրա արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի կապակցությամբ` ընդգծելով նախագահության ընթացքում գրանցված արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31