Բաժիններ՝

Սիրիական բանակը Հալեպում ազատագրել է հայկական Սուրբ Վարդան եկեղեցին

Հալեպի Բուստան Ալ-Փաշա շրջանում սիրիական բանակը թեժ մարտերից հետո կարողացել է ահաբեկիչներից խլել մի քանի շինություն, որոնց թվում է հայկական Սուրբ Վարդան եկեղեցին, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։

Բուստան Ալ-Փաշա շրջանը գտնվում է «Ջաբհաթ ֆաթահ աշ Շամ» (ավելի վաղ՝ «Ջաբհաթ ան-Նուսրա») խմբավորման վերահսկողության ներքո։

Գործողության ընթացքում իսլամիստները կորցրել են նվազագույնը 8 մարդու։ Սիրիական բանակի և աշխարհազորայինների ուժերի կորուստների մասին չի հաղորդվում։
Սուրբ Վարդան տաճարը հայկական կաթոլիկ եկեղեցի է (Հիսուսի միություն)։

Այսօր Հալեպի հայկական թաղամասերում հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է ևս երկու հայ՝ 1997թ. ծնված Կառլո Արամ Ֆերմանյանն ու նրա մայրը, տեղեկացնում է Rusarminfo-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31