Դրեզդենում ցուցարարները սուլել են Մերկելին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դրեզդենում ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել, հայտնում է DW-ն։
Մերկելը Դրեզդեն էր ժամանել՝ մասնակցելու ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա տոնակատարության պաշտոնական հանդիսությանը։ Նոյմարկտ հրապարակի գոտու մոտ ցուցարարները բղավել են․ «Մերկելը պետք է հեռանա» և «Հայրենիքի դավաճան»։
Տոնական միջոցառումները Դրեզդենում սկսվել են շաբաթ։ Երեկ ցուցարարները կոչ էին արել քաղաքապետ Դիրկ Հիլբերտին հեռանալ պաշտոնից։