
Հռոմի պապը Բաքու այցի ժամանակ նվերներ է տվել Իլհամ Ալիևի ընտանիքին

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների հետ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Հռոմի պապը նվերներ է տվել Ալիևի ընտանիքի անդամներին։ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ նվերներից մեկը, որը հանձնել է Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային, նկար է, որը ցուցադրում է աշխարհում բարեգթությունը։
Իլհամ Ալիևը Հռոմի պապին հանձնել է գորգ։ «Գորգը մեր ազգային արվեստն է։ Այդ գորգը մեր նվերն է»,- ասել է Ալիևը։
Հռոմի պապը Մեհրիբան Ալիևային հանձնել է Մեքսիկայում պատրաստված սինի՝ տուկան թռչնի պատկերով։