Բաժիններ՝

Թուրքիայի կառավարությունը 90 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայի կառավարությունը 90 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»­-ին, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը:

«Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր օգոստոսի 21­-ից մինչև հոկտեմբերի 19­-ը: Այսօր կառավարության նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 19-­ից սկսած երկարաձգել ևս 90 օրով»,- ­լրագրողների հետ զրույցում ասել է Նուման Քուրթուլուշը:

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել էր երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել է հուլիսի 16-­ին Թուրքիայի հեղաշրջման փորձ կատարելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31