
ԵՄ-ն շտապ մարդասիրական նախաձեռնություն է սկսում Հալեպի համար

Եվրամիությունը հայտարարել է Սիրիայի Հալեպ քաղաքում շտապ մարդասիրական նախաձեռնություն սկսելու մասին։ Համապատասխան հայտարարությունը արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանդիսը։
Նախաձեռնությունը, որը իրականացվելու է ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, բաղկացած է երկու հիմնական տարրերից՝ կենսական օգնության տրամադրում Արևելյան Հալեպի քաղաքացիական բնակչությանն ու վիրավորների և հիվանդների բժշկական տարհանում քաղաքի արևելյան հատվածից։
ԵՄ-ն նաև հայտարարել է պատրաստակամության մասին՝ հիվանդներին ուղարկել տարածաշրջանի բժշկական հաստատություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև Եվրոպա։
Նշվում է, որ Եվրամիությունը մոբիլիզացնում է 25 մլն եվրո շտապ օգնության փաթեթի համար, որը միավորվում է «հանուն մարդասիրության և Սիրիայի քաղաքական ապագայի»։