էստոնիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել
Էստոնիայում երրորդ փորձից հետո նախագահ են ընտրել։ Նախագահը կին է՝ Կերստի Կալյուլայդը, որն ավելի վաղ երկրի ներկայացուցիչն էր Եվրոպական հաշվիչ պալատում, հայտնում է RIA Novosti-ն։
Ընտրություններում հաղթանակի համար, որը տեղի է ունեցել խորհրդարանում, նախագահի պաշտոնի հավակնորդներին անհրաժեշտ է հավաքել պատգամավորների նվազագույնը 68 ձայն (101-ից)։ Կալյուլայդի օգտին քվեարկել է 81 ժողովրդական ընտրյալ, նա միակ թեկնածուն էր երկրի նախագահի պաշտոնում։
2 անհաջող փորձերից հետո խորհրդարանը որոշում էր կայացրել միասնական թեկնածու առաջադրել Կալյուլայդին։
Երկրի ներկայիս նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի լիազորություններն սպառվում են հոկտեմբերին։ Նա այդ պաշտոնն զբաղեցնում է արդեն երկրորդ անգամ, և համաձայն Սահմանադրության՝ չի կարող երրորդ անգամ առաջադրվել։