Ռուսաստանում հայտարարել են տնտեսության անկման կասեցման մասին

Ռուսաստանում հայտարարել են 2016թ․ օգոստոսից տնտեսության անկման կասեցման մասին։

Այսպես, ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալների, ՀՆԱ-ի դինամիկան եղել է զրոյական՝ համեմատած 2015թ․օգոստոսի հետ, իսկ 2016թ․ հուլիսին անկումը եղել է 0.8 տոկոսի սահմաններում։

Վերջին անգամ Ռուսաստանի տնտեսությունը նվազում չէր ցուցաբերել տարեկան արտահայտությամբ 2014թ. դեկտեմբերին։

Ընդհանուր առմամբ, Մոսկվայի գնահատականի համաձայն, 2016թ. հունվար-օգոստոսին ՌԴ տնտեսությունը կրճատվել է 0.7 տոկոսով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Ընդ որում՝ հաղորդվում է, որ Ռուսաստանի բնակչության եկամուտները օգոստոսին նվազել են 1.1 տոկոսով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պահուստային հիմնադրամը 1 ամսում կրճատվել է 18 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս