ԱՄՆ-ը ևս 10 տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ը ևս 10 տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։ Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 15-ի կեսգիշերին։
Համաձայն ամերիկյան օրենսդրության՝ մինչ այդ ժամանակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կա՛մ պետք է ստորագրեր փաստաթուղթը, կա՛մ մերժեր Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգման օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից։
«Սակայն նա չի արել թե՛ մեկը, թե՛ մյուսը, այդ իսկ պատճառով փաստաթուղթն ավտոմատ կերպով օրենք է դարձել»,- բացատրել է AP-ն։
Օբամայի դիրքորոշումը որակելով «անսպասելի»՝ գործակալությունը նշում է, որ ավելի վաղ նա պլանավորում էր ստորագրել օրինագիծը։