
Ստամբուլում Իրանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել Հալեպի պատճառով

Ստամբուլում Իրանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակի պատճառով։ Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հայտնում է Associated Press գործակալությունը։
Ցույցի մասնակիցները մեղադրել են Թեհրանին Հալեպում հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտելու մեջ։
Գործակալության տվյալներով՝ ցուցարարները կոչ են արել Իրանին հրաժարվել Սիրիայի հակամարտությանը միջամտելուց և պահանջել են «փրկել Հալեպը»