
Մեկնարկել է Հալեպից զինյալներին դուրս բերելու գործողությունը. Reuters

Սիրիայում սկսվել է արևելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու գործընթացը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական կառավարությունում իր աղբյուրին։
Բացի այդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ կազմակերպությունը հարցում է ստացել՝ օգնել վիրավորներին Հալեպից դուրսբերման հարցում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Հալեպում զինադադարը խախտվել էր, որը պետք է հնարավորություն տար ընդդիմադիր ջոկատներին հեռանալ քաղաքից։