Բաժիններ՝

Թուրքիան, ՌԴ-ն ու Իրանը Սիրիայի հարցով հանդիպում կանցկացնեն

Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպում կունենան սիրիական կարգավորման հարցով։ Այս մասին, ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ սկսվեն քաղաքական կարգավորման և հրադադարի բանակցությունները ողջ Սիրիայում, մոտ ժամանակներս այդ ջանքերը կշարունակվեն։ Դրա հետ կապված՝ դեկտեմբերի 27-ին Մոսկվայում մենք հանդիպում կունենանք Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Ընդ որում՝ նա չի նշել, թե ինչ ձևաչափով է կայանալու հանդիպումը և ովքեր են մասնակցելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031