Բաժիններ՝

Պան Գի Մունը իր հրաժեշտի ելույթում կոչ է արել վերջ դնել «Սիրիայի մղձավանջին»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ի պատիվ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունի, անդամները շնորհակալություն են հայտնել վերջինիս խաղաղության և անվտանգության պահպանման ուղղութամբ կատարած աշխատանքի համար։ Ի պատասխան՝ Պան Գի Մունը բարձր Է գնահատել գործընկերների գործունեությունը և կոչ է արել վերջ դնել Սիրիայի հակամարտությանը, հաղորդում է Interfax-ը։

«Ես լքում եմ իմ պաշտոնը հսկայական ցավի զգացումով՝ կապված Սիրիայում չդադարող մղձավանջի հետ։ Ես դարձյալ խնդրում եմ ձեզ միավորվելով կատարել ձեր հավաքական պարտավորությունը՝պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել է նա։

Պան Գի Մունն ընդգծել է, որ «խորհրդի ուժը դրա միասնության մեջ է»։
2016 թվականի վերջին վերջինս կհեռանա իր պաշտոնից։ Նրան կփոխարինի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտյերեշը։a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031