Հալեպը դեռ չի ազատագրվել

«ԶԼՄ-ները ժամանակից առաջ ընկան՝ տեղեկություններ տարածելով,թե Հալեպն ազատագրվել է, իսկ իրականում Հալեպը դեռ չի ազատագրվել, Հալեպում մի չափազանց մեծ կարևորություն ունեցող ռազմավարական կետ կա, որը գտնվում է Արևելյան և Արևմտյան Հալեպի սահմանի վրա։ Մի քանի հանգամանքներ թույլ չեն տալիս մտածել, որ սա հակամարտության ավարտն է»,- այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վերապատվելի Հարություն Սելիմյանը՝ անդրադառնալով Հալեպի ազատագրման տեղեկություններին և հայ համայնքի որոշ ներկայացուցիչների խանդավառությանը։

Նրա որակմամբ, եղել են ժամանակավրեպ հայտարարություններ և՛ Սիրիայի, և՛ արևմտյան ԶԼՄ-ների կողմից։ Սակայն, Սելիմյանի համոզմամբ, համագործակցությունը, որը ծավալվում է Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի միջև, եթե շարունակի արձանագրել ռազմավարական առաջխաղացում, անպայմանորեն վաղ թե ուշ կայուն իրավիճակ կստեղծի։ Իր հերթին՝ Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու Սարգիս Քասարջյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղի ունեցածի վերաբերյալ ավելի լավատեսական կարծիք է հայտնել՝ նշելով, որ Հալեպում պատերազմը, որը սկսվել էր 2012թ. հունիս ամսին, երբ ընդդիմադիրները մուտք գործեցին քաղաք, իր վերջին հանգրվանում է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս