
Ադրբեջանում Կասպից ծովի էստակադի փլուզման հետևանքով 10 աշխատակից է անհետ կորել

Ադրբեջանում նավթի հավաքման կետում 150 մետր երկարությամբ էստակադի՝ Կասպից ծովը փլուզվելու հետևանքով անհետ կորել է 10 աշխատակից, հայտնում է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը։
«Դեկտեմբերի 15-ին՝ տեղի ժամանակով առավոտյան ժ. 5:00-ին, ուժեղ քամու պատճառով ծով են փլուզվել 150 մետրանոց էստակադի մասերը նավթի հավաքման №3 հարթակում։ Դեպքի հետևանքով, նախնական տեղեկություններով, անհետ կորած է համարվում 10 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ներկայումս կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ։