Ադրբեջանը կրկնապատկել է սպառազինությունների արտադրությունը
2016թ. Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերությունում արտադրված արտադրատեսալների ընդհանուր ծավալի 86 %-ը կազմել է պաշտպանկան և հատուկ նշանակության արտադրանքը, 14%-ը՝ քաղաքացիական նշանակության արտադրանքը։
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում անցկացված կոլեգիայի նիստում նշվել է, որ 2015թ. համեմատ պաշտպանական նշանակության արտադրանքի արտադրման ծավալն ավելացել է 1.8 անգամ։
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել են ԱԹՍ-ներ, ականանետներ, «ԱԿ-74Մ» ինքնաձիգներ, ունիվերսալ գնդացիրներ, դիպուկահարի ինքնաձիգներ, «Матадор» և «Мародер» տեսակի զրահատրանսպորտային միջոցներ, ավտոմատ նռնականետային համալիրներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ուսումնական ավիացիոն ռումբեր և այլն։