Բաժիններ՝

ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան պայմանավորել են ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի եռակողմ մեխանիզմ

Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Աստանայում հանդիպման արդյունքներով պայմանավորվել են ստեղծել եռակողմ մեխանիզմ, որը հետևելու է Սիրիայում հրադադարի դեպքերին ու հակամարտության մասնակիցների կողմից սադրանքների կանխարգելմանը։

Նաև, ինչպես ասվում է հանդիպման մասնակիցների համատեղ հայտարարության մեջ, Մոսկվան, Թեհրանն ու Անկարան աջակցում են Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների մտադրությանը՝ մասնակցել Դամասկոսի հետ բանակցությունների հաջորդ փուլին։

Աստանայի բանակցությունների մասնակիցները հաստատել են ԴԱԻՇ-ի և «Ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարելու մտադրությունը։
Երեք երկրների համատեղ հայտարարության մեջ նա ասվում է, որ նրանք «հավատարիմ են Սիրիայի ինքնաիշխանության ու ամբողջականության գաղափարին՝ որպես բազմաէթնիկ, բազմակրոն երկրի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031