![](/banners/BeFunky-design.jpg)
«Աստանայի հանդիպումը Սիրիայի հարցով բանակցությունների միջանկյալ փուլ է». Շտայնմայեր
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/shtaynmyer.jpg)
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Պարենի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Էրտարին Կազընիի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Աստանայում բանակցությունները սիրիական ճգնաժամի կարգավորման միջանկյալ փուլ են։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Նրա խոսքով՝ Գերմանիան սիրիական հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցում է որպես դիտորդ։
«Աստանան միջանկյալ փուլ է։ Կարծում եմ՝ Սիրիայի խնդրի կարգավորումը քաղաքական ճանապարհով հնարավոր է հասնել Ժնևում՝ Սիրիայի աջակցության միջազգային խմբի մասնակցությամբ։ Սիրիայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ»,- ասել է Շտայնմայերը։