![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ը Եվրոպայում կտեղակայի Apache հարվածային ուղղաթիռներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/1944355.jpg)
ԱՄՆ-ը պատրաստվում է Եվրոպայում տեղակայել AH-64A Apache 20 հարվածային ուղղաթիռներ, ասվում է ամերիկյան բանակի կայքում։
Նշվում է, որ ուղղաթիռների խմբաքանակն արդեն ժամանել է Տեխասի սպառազինությունների պահման «Կորպուս-Քրիսթի» բազա։ Այնտեղ ուղղաթիռները կանցնեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ու մեծ նավով կուղարկվեն Եվրոպա։
««Երկաթե դրակոն» գումարտակը կտեղակայվի Atlantic Resolve գործողությանն աջակցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեռևս հունվարին ԱՄՆ-ը Գերմանիայում տեղակայել էր հարյուրավոր տանկեր, ինքնագնաց հաուբիցներ և այլ ռազմական տեխնիկա։