Բաժիններ՝

Թրամփը կարող է նոր Սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ ու պարտվել. Time

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր Սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ, սակայն, ըստ Time-ի, նա հաղթելու քիչ հնարավորություն ունի։
Պարբերականը գրում է, որ Թրամփի վարչակազմը «ստուգում է» Պեկինի ամրությունը իր «սադրիչ գործողություններով, որոնք վերաբերում են առևտրին, Թայվանին, Հարավ-չինական ծովին»։

Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը Չինաստանին մեղադրել է ամերիկյան աշխատատեղերը խլելու մեջ, խոստացել 45-տոկոսանոց մաքսատուրք սահմանել երկիր ներկրվող ապրանքների վրա։ Սակայն, ըստ պարբերականի, Թրամփի ամենավատ որոշումը դարձել է Թայվանի հետ հարաբերությունների պահպանումը, որը Պեկինը համարում է ապստամբ նահանգ։

Պարբերականի կարծիքով՝ իրավիճակը կփոխվի Թրամփի ժամանակ, որը նախագահական քարոզարշավի ժամանակ հնարավոր էր համարում «սպառազինությունների նոր մրցավազքի» հնարավորությունը միջուկային գերտերությունների միջև։ Եվ այդուհանդերձ, Չինաստանը գտնվում է իր ռազմական հզորության գագաթնակետին։

Անգամ ԱՄՆ-ի ավանդաբար հավատարիմ դաշնակից Ֆիլիպիններն է ընտրել Չինաստանի հետ մերձեցման կուրս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս