![](/banners/BeFunky-design.jpg)
Իտալիայում ձնահյուսի տակ մնացած հյուրանոցի զոհերի թիվը հասել է 14-ի
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/1944470.jpg)
Իտալացի փրկարարները երկրի Ֆարինդոլա քաղաքում ձնահյուսից տուժած Rigopiano հյուրանոցից դուրս են բերել մի քանի մարմին։ Այսկերպ զոհերի թիվը հասել է 14-ի, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի մասին, 11 մարդ փրկվել էր։
Rigopiano հյուրանոցը գտնվում է Աբրուցցո շրջանում։ Հյուրանոցը ոչնչացվել էր հունվարի 18-ին ձնահյուսի հետևանքով։
Հաղորդվում է, որ հյուրանոցում այդ պահին գտնվել է 35 մարդ՝ զբոսաշրջիկներ ու անձնակազմը։
Հիշեցնենք, որ նախօրեին Լացիո, Մարկե և Աբրուցցո մարզերում տեղի էին ունեցել 4 ուժեղ երկրաշարժեր։ Դրանք զգացվել էին նաև Հռոմի կենտրոնական հատվածներում։