Բաժիններ՝

Քաշքշուկ Խորվաթիայի խորհրդարանում, ընդդիմադիրներին վռնդել են նիստերի դահլիճից

Խորվաթիայի խորհրդարանում երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ քաշքշուկ է ծագել, ինչի հետևանքով ընդդիմադիր պատգամավորներ Իվան Պերնարին ու Իվան Սինչիչին նիստերի սրահից ձեռքերի վրա են դուրս բերել։

Ուժի կիրառման համար առիթ է ծառայել բուռն քննարկումը, որի ժամանակ Պերնարը չի ենթարկվել նիստը նախագահողի՝ լռելու ու դահլիճից հեռանալու հրամանին։
Խորհրդարանի խոսնակը պահանջել է, որ ընդդիմադիրին բռնի կերպով դուրս հանեն նիստերի դահլիճից։

«Ես ինքս այստեղից չեմ հեռանա, դա ֆաշիզմ է, դուք դուրս եք հրավիրում այլախոհ պատգամավորներին»,- բղավել է Պերնարը։
Պերնարը հայտնի է ՆԱՏՕ-ի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ։

https://www.youtube.com/watch?v=sTo5rlAvaSo

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս