Բաժիններ՝

Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններն ավարտվել են, աշխատանքը կշարունակվի Ժնևում

Սիրիական ճգնաժամի խնդրին նվիրված աշխատանքն Աստանայում ավարտվել է, ընդդիմությունը տվյալ հարցերը կքննարկի Ժնևում փետրվարի 8-ին, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի ընդդիմության պատվիրակության անդամ Հիշամ Մարուան։

«Այսօր ավարտվել են Աստանայի հանդիպումներն ու բանակցությունները, սակայն հանդիպումները կշարունակվեն Ժնևում և դրանք կամփոփեն, կհավելեն այն, ինչ այստեղ ձեռք է բերվել»,- հայտարարել է Մարուան։

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ դժգոհ է Աստանայի ամփոփիչ կոմյունիկեից, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալով՝ Սիրիայի ընդդիմության դժգոհությունը հարուցել է կոմյունիկեի տեքստում Սիրիայում Իրանի ռազմական դերի մասին հիշատակության բացակայությունը։
Ժնևում բանակցությունների վերջին ռաունդը կայացել է 2016թ. ապրիլին։ Դրանց մասնակցում էր միայն Սիրիայի քաղաքական ընդդիմությունը։

Ենթադրվում է, որ Շվեյցարիայում խորհրդատվությունների հերթական ռաունդին մասնակցելու հրավեր կստանան նաև զինված ընդդիմության ներկայացուցիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031