Բաժիններ՝

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ տեխնիկական համագործակցության մասին արձանագրությունը

Թուրքիայի կառավարությունը վավերացրել է Ադրբեջանի հետ տեխնիկական համագործակցության մասին արձանագրությունը, հայտնում է թուրքական Resmi Gazete («Պաշտոնական թերթ») կայքը։

Տվյալ արձանագրությունը ստորագրվել է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 5-րդ նիստի ընթացքում։

Արձանագրությունը նախատեսում է սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացում և կապերի խորացում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տեխնիկական համագործակցության միջոցով։

Արձանագրությունը նախատեսում է նաև տեխնիկական օգնության նախապատրաստում, կրթական ծրագրերի իրականացում։

Այն ստորագրվել է 5 տարի ժամկետով՝ նույնքան ժամկետով երկարաձգման իրավունքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031