Բաժիններ՝

Ավստրալիան մտադիր է փրկել Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունը

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրից, Ավստրալիան ձեռնարկում է փորձ՝ փրկելու տարածաշրջանային առևտրային համաձայնագիրը։

Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլը այսօր հայտարարել է, որ իր կառավարությունը արդեն համապատասխան «ակտիվ քննարկումներ է վարում» Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրի մյուս անդամների, այդ թվում՝ Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Ճապոնիայի հետ։
Թերնբուլը չի բացառում, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այդ պայմանագրի նկատմամբ կարող է փոխվել։

«Պետք չէ մոռանալ, որ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը գործընկերության վաղեմի կողմնակիցներից է։ Այդ համաձայնագիրն աջակցում է ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներին»,- հիշեցրել է Ավստրալիայի վարչապետը։

Միևնույն ժամանակ, Թերնբուլը տեսնում է Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունը առանց ԱՄՆ-ի զարգացնելու հնարավորությունը։ «Չինաստանն ունի այդ համաձայնագրին միանալու հնարավորություն»,- ասել է նա։

Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերություն ստեղծելու մասին առաջարկությամբ 2003 թվականին հանդես էին եկել Նոր Զելանդիան, Սինգապուրը և Չիլին: 2005 թվականին նրանց միացավ նաև Բրունեյը, և այս չորս երկրները ստորագրեցին կառույցի ստեղծման համաձայնագիր, որը ուժի մեջ մտավ 2006 թվականին:

2008-ին այդ գործընկերության նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության հետևանքով կառույցում ընդգրկվել ցանկացող երկրների թիվը զգալի ավելացավ: Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2010 թվականին: Կողմերը նախագծի վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել 2015-ի հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս