Բաժիններ՝

Թուրքիայում ևս 5 հազար պետծառայող է ազատվել աշխատանքից

Թուրքիայի իշխանությունները ևս 4.5 հազար պետական ծառայողի է ազատել աշխատանքից զտումների հետևանքով, որոնք հետևել են 2016թ. հուլիսի 16-ի ձախողված հեղաշրջման փորձին։

Աշխատանքից ազատված 4464 ծառայողի թվում կա կրթության ոլորտի 2585 աշխատակից, 893 ժանդարմ, թուրքական TRT հեռուստաալիքի 88 աշխատակից։

Ընդհանուր՝ հեղաշրջումից հետո թուրքական իշխանությունները արդեն կալանավորել են ավելի քան 41 հազար մարդու, աշխատանքից ազատել մոտ 100 հազար մարդու։
Նրանց բոլորին կասկածում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։

Զտումների զոհերի թվում շատ են ուսուցիչները, դատավորներն ու լրագրողները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս