Բաժիններ՝

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու և պետական պաշտոններում իր կողմից ընտրված թեկնածուներին հավանություն տալու ընթացակարգը չափից դուրս ձգձգելու մեջ: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում:

«Խայտառակություն է, որ իմ վարչակազմի բոլոր անդամները դեռևս տեղերում չեն, ամենաերկար ձգձգումը մեր երկրի պատմության մեջ: Խոչընդոտնե՜ր դեմոկրատների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահի պաշտոնակալության պահից ավելի քան երկու շաբաթ անց ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն է տվել վարչակազմի ղեկավար պաշտոնների համար Թրամփի կողմից ներկայացված 20 թեկնածուներից սոսկ վեցին: Ավելի վաղ հաստատվել են պաշտպանության, ներքին անվտանգության, տրանսպորտի, կրթության նախարարների, ինչպես նաև պետքարտուղարի և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի թեկնածությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս