Լապշինը տեղափոխվել է Բաքվի քննչական թիվ 1 մեկուսարան
Անցած գիշեր Բաքու արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից տեղափոխվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության վերահսկողության տակ գտնվող Բաքվի քննչական թիվ 1 մեկուսարան։
Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը։
Նա հայտնել է, որ ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ բլոգերին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար:
Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: