Բաժիններ՝

Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը Բաքվին

Մինսկից Ադրբեջան արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը, հայտնում է RIA Novosti-ն։

Վերջինիս երեկ ուշ գիշեր Հեյդար Ալիևի օդանավակայանում դիմավորել են մի խումբ լրագրողներ։

Գործակալության թղթակիցը հայտնել է, որ Լապշինին տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն։ Նրա ժամանման ժամանակ օդանավակայանում ուժեղացված են եղել անվտանգության միջոցառումները։
Նշվում է, որ Լապշինն ունեցել է վատ տրամադրություն և չի արձագանքել լրագրողների հարցերին ու ակնարկներին։

Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել հանրապետության գլխավոր դատախազության որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար:

Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում:

https://www.youtube.com/watch?v=Vp3r_UAeZ0I

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս