Բաժիններ՝

Բելառուսը կստուգի տեղական ապրանքների մուտքը ՌԴ արգելող «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյաների գործողությունները

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը պլանավորում է ստուգումներ անցկացնել «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյաների նկատմամբ, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

Մինչքննչական ստուգումները անցկացվելու են հանցագործության նշաններ պարունակող տարրեր ի հայտ բերելու նպատակով, որոնք նախատեսված են երկրի Քրեական օրենսգրքի 249 հոդվածով («Մրցակցի գործարար վարկանիշի վարկաբեկում»):

Բելառուսի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ «Ռոսսելխոզնադզորի» առանձին պաշտոնյաներ սահմանափակել են ՌԴ տարածքում բելառուսական արտադրանքի իրացումը՝ անարժանահավատ ու կեղծ տեղեկություններ տարածելով բելառուս արտադրողների մասին։

Միայն Մինսկի մարզում սահմանափակվել է 96 գյուղատնտեսական ձեռնարկությունների մատակարարումները, որոնց վնասները կազմել են ավելի քան 2.5 մլն դոլար։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լոշտ քննադատության էր ենթարկել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի քննադատությունները բելառուսական արտադրանքների նկատմամբ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանել Բելառուսի Մինսկի մարզի տավարի մսի ներկրման վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս