«Թրամփը զբաղեցնում է ՌԴ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հարցով». NYT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Մոսկվան իսկապես աջակցում է ռուսամետ զինյալներին Ուկրաինայի արևելքում։ Այս մասին New York Times-ում գրում է լրագրող Ջուլի Հիշֆիլդ Դևիսը՝ հիշեցնելով Թրամփի խոսքերն այն մասին, թե «իբր ոչ ոք չի կարող հաստատ ասել», թե ում հետ է կռվում ուկրաինական բանակը։
Լրագրողի կարծիքով՝ դրանով իսկ Թրամփը փաստացի կանգնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին, որը արդեն երկար ժամանակ է, ինչ հերքում է իր առնչությունը հարևան երկրում ընթացող հակամարտությանը։
«Նրանք (Դոնբասի զինյալները) չեզոք ուժեր են։ Մենք չգիտենք, թե ով է նրանց ղեկավարում, նրանք անկառավարելի են։ Թվում է, թե դա հենց այդպես է։ Մենք կպարզենք։ Ես կզարմանամ, սակայն մենք կտեսնենք»,- ասել էր Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում։
Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ նախագահի այդ վերջին մեկնաբանությունները մատնանշում են այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելը կազդի Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման նկատմամբ վերաբերմունքի վրա, որից պաշտպանվել ուկրաինացի զինծառայողներին օգնում են ամերիկացի զինվորականները։