Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը 2003-ից իր վեր առաջին անգամ այցելել է Իրաք
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալՋուբեյրը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Այդ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Իրաքի ԱԳՆից տեղեկացրել են, որ ԱլՋուբեյրը շաբաթ օրը հանդիպել է Իրաքի իր գործընկեր Իբրահիմ ալՋաֆարին: Անանուն աղբյուրը նշել է, որ սա Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի առաջին այցն է Իրաք սկսած 2003 թվականից:
«Այս այցն ուղղված է հարաբերությունների վերականգնմանը և այն ավելի կայուն դարձնելուն, ինչպես նախկինում: Սա նման բնույթի առաջին այցն է», հայտարարել է գործակալության զրուցակիցը: