Ադրբեջանական սոցցանցային արձագանքը մարտական գործողություններին. razm.info
razm.info. Փետրվարի 25-ի ժամը 13։30-ի դրությամբ ադրբեջանական սոցցանցերում դեռևս շարունակում են գրել սահմանում լարվածության մասին։ Այդ երկրի ՊՆ-ն իր վերահսկողության գոտում գտնվող խմբերի միջոցով զգուշացնում է, որ «ավելորդ» տեղեկություններ չտարածեն, բայց մեկնաբանություններ կան, որ իրենք միայն միջդիրքային գոտում առնվազն 7-16 դիակ են թողել, այդ թվում՝ սպաներ։ Կան տեղեկություններ, որ կորուստները անհամեմատ ավելի շատ են։
«Խմբի բոլոր անդամներին խնդրում եմ Մեյդան ԹՎ-ի էջում մի ադրբեջանցի գրել է, որ իբր 16 կորուստ ունենք, որից 5-ը՝ սպա։ Այդ մեկնաբանության համար բողոքեք, հայերը սքրինշոթ կանեն ու կտարածեն իրենց կայքերում»:
Սոցցանցերում օգտատերերի մեկնաբանությունները երբեմն նույնիսկ տրամագծորեն տարբերվում են մինչ այս լարված իրավիճակներում հանդիպած մեկնաբանություններից։ Հիմնականում նկատվում է այսպիսի իրավիճակներին ուղեկցող տիպիկ հուսալքությունն, այդ թվում՝ սեփական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ պետական հեռուստաընկերությունները առհասարակ բան չեն հաղորդում։ Մեկնաբանողների հիմնական մասը նշում է, որ հատկապես լարված եղել է Մարտունի (Խոջավենդ) և Վարանդա-Հադրութ (Ֆիզուլի) ուղղություններով, որտեղ էլ Ադրբեջանը ունի մեծ թվով կորուստներ։
«Հրավիրում եմ բոլոր խմբերի ադմինների ուշադրությունը․ առանց պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելու ոչ մի տեղեկություն մի տվեք․ Օրինակ որ գյւողը, ավանն են դատարկում մի նշեք, ովքեր նման մեկնաբանություն գրեն՝ ջնջեք։ Առավելագույն գաղտնիություն պահեք»
Կորուստների թվաքանակի վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Հանդիպած մեկնաբանություններից մեկում նշվում է, որ «7-ից էլ շատ ավելի շատ դիակ ունեն միայն Ֆիզուլու ուղղությամբ, որ թողել են միջդիրքային տարածությունում»։ Սակայն ընդհանուր կորուստների մասին դեռ տեղեկությունները հստակ չեն։
«Նորից տասնյակ սպանված զինվոր ու միանգամից խաղաղություն․ Միայն Ֆիզուլիում, չեզոք գոտում 7 սպանված զինվոր կա, մերոնք չեն կարողանում մոտ գնալ․ Ես տեղեկություններ ունեմ, որ 7-ից շատ են․»
Ադրբեջանական խմբերը նաև փորձում են սուտ տեղեկություններ տարածել, իբր հայկական կողմի զոհերի մասին, բայց կցում են վրաց-ռուսական Օգոստոսյան պատերազմից նկարներ։