Թրամփը «շատ դժվարին» հանդիպում է սպասում Չինաստանի ղեկավարի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի սկզբին, «շատ դժվարին» է լինելու: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք այլեւս չենք կարող ունենալ հսկայական առեւտրական դեֆիցիտ եւ աշխատատեղերի կորուտներ կրել: Ամերիկյան ընկերությունները պետք է պատրաստ լինեն քննարկել այլընտրական տարբերակներ»,-գրել է նա:
Սի Ցզինպինի հետ Դոնալդ Թրամփի բանակցությունները, ըստ Reuters-ի տեղեկատվության, կկայանան Ֆլորիդայի Մար ա Լագո առողջարանում
ապրիլի 6-7-ին:
Մարտի 19-ին Սի Ցզինպինը Պեկինում ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Հանդիպման արդյուննքների վերաբերյալ ՉԺՀ-ի նախագահը հայտարարել է.
«Դուք ասում եք, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները կարող են միայն բարեկամական լիենել: Ես իմ աջակցությունն եմ հայտնում այդ դիրքորոշմանը»։