Բաժիններ՝

ԱՄՆ-­ն Ասադի պաշտոնանկությունն այլևս գլխավոր նպատակ չի համարում

Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլեւս ԱՄՆ-­ի քաղաքականության գլխավոր նպատակը չէ այդ երկրում:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-­ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, տեղեկացնում է BBC-­ին:

Նա ասել է, որ ամերիկացիների համար գլխավոր գերակայությունը կդառնա սիրիացիների կյանքի բարելավման ուղիների որոնումը:

Հեյլիի խոսքով՝ հենց այս քաղաքականությունն է անցկացվելու նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, մինչդեռ Բարաք Օբաման մտադրվել էր հասնել Ասադի պաշտոնանկության:

Վերլուծաբանների կարծիքով՝ թեեւ Սիրիայում Ասադի դիրքերն ինչ­որ պահի թուլացել էին, այժմ նա ավելի վստահ դիրք ունի, քանի որ ապահովել է Ռուսաստանի աջակցությունը, հատկապես ռազմական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031