Կոռումպացված իրավապահներ, ոչ ադեկվատ բռնություններ. ԱՄՆ պետդեպը՝ ՊՊԾ գնդի գրավման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտը մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններին: Այս առումով ԱՄՆ պետդեպը հատուկ ուշադրություն է դարձրել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը: Միաժամանակ պետդեպն անդրադարձել է քաղաքական իրավունքների պաշտպանությանը:

«Պաշտոնյաները, օգտագործելով կառավարական ռեսուրսները, պահպանեցին իշխող ՀՀԿ-ի քաղաքական դոմինանտությունը՝ երկրում էլիտայի կողմից տնտեսական և քաղաքական ուժի չարաշահմամբ հարստացնելով աջակից անձանց, կոռումպացնելով օրինապահ մարմիններին. դատական իշխանության` սահմանափակելով դատական անկախությունը»,- ասված է այնտեղ:

Անդրադարձ կա նաև լրագրողների նկատմամբ բռնություններին, և նշված է, որ դրանց հեղինակները դեռևս չեն պատժվել «Շարունակում են չլուծված խնդիրներ մնալ ոչ ադեկվատ օրինապահ մարմինների կողմից իրականացվող բռնությունները և անօրինական հետապնդումները, քաղաքական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից լրագրողներին թիրախավորելը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս