
Չեչնիայի խորհրդարանը տեղի աշակերտուհիներին թույլատրել է հիջաբ կրել

Չեչնիայի Հանրապետության խորհրդարանն ուղղումներ է մտցրել օրենքում, որոնք սովորողներին թույլատրում են նրանց կրոնական համոզմունքներն արտացոլող հագուստ կրել: Այդ մասին հաղորդվում է խորհրդարանի կայքում:
Այսպիսով, դպրոցները եւ բուհերը, սահմանելով դպրոցականների եւ ուսանողների համազգեստի պահանջներ, պետք է հաշվի առնեն ժողովրդական ավանդույթների եւ կրոնական համոզմունքների համաձայն հագնվելու սովորողների իրավունքը, օրինակ՝ հիբաջ կրելը:
Օրինագծի առթիվ զեկույցում նշվել է, որ օրենք մտցվող «Չեչնիայի Հանրապետությունում կրթության մասին» հոդվածը չի հակասում «Ռուսաստանի Դաշնությունում կրթության մասին» ֆեդերալ օրենքի 38-րդ հոդվածին, իսկ նոր իրավաբանական նորման համապատասխանում է ժամանակի ոգուն:
Հունվարին Քադիրովը բանավեճի էր բռնվել ՌԴի կրթության եւ գիտության նախարարության ղեկավար Օլգա Վասիլեւայի հետ դպրոցներում հիջաբ կրելու շուրջ՝ հայտարարելով, որ նա իր անձնական համոզմունքն է պարտադրում միլիոնավոր քաղաքացիների:
«Իմ երեք դուստրերը սովորում են դպրոցում, հիջաբ են կրում, ունեն գերազանց գնահատականներ: Օլգա Վասիլեւան պահանջում է, որ նրանք հանե՞ն գլխաշորերը:Աղջիկները դա երբեք չեն անի»,-գրել է նա Ինստագրամում, հաղորդել է «Ինտերֆաքս» գորօակալությունը: