Բաժիններ՝

Ավստրալիայի արևելքի հինգ շրջաններ տարերային աղետի գոտիներ են հայտարարված

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարությունը հինգ հյուսիսային շրջաններ, որտեղ հեղեղումներ են տեղի ունեցել, տարերային աղետի գոտիներ է հայտարարել: Նոր Հարավային Ուելսի եւ Քվինսլենդի նահանգներից ստացվող հաղորդումների համաձայն՝ առափնյա գոտու բնակավայրերում հեղեղումների վտանգը առաջվա պես շատ մեծ է, չնայած «Դեբի» արեւադարձային ցիկլոնից հետո եղանակի որոշ բարելավմանը։

Անցած երկու օրվա ընթացքում երկրի արեւելքում անդադար տեղատարափ անձրեւներ են տեղացել, ինչը հանգեցրել է շատ գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման: Դրա հետեւանքով Լիսթեր, Չինդերա, Մուրվիլումբա, Քինգսլի, Բինլի քաղաքներում, Գոլդ Քոստի մի շարք շրջաններում վերջին 24 ժամում տեղացել է ավելի քան 400 միլիմետր անձրեւ եւ տեղի են ունեցել հեղեղումներ:

Ինչպես հայտնել է Քվինսլենդի կառավարության ղեկավար Անաստասիա Պալաշչուկը, այդ նահանգում մոտավորապես 130 հազար տուն մնում է առանց էլեկտրականության:

Քվինսլենդի եւ դրան սահմանակից Նոր Հարավային Ուելսի շրջանների տասնյակ հազարավոր բնակիչներ տարահանվել են եւ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս