Բաժիններ՝

Հաքերները «կոտրել են» Facebook-ում Օլանդի էջը

Ցանցահենները Facebook­-ում «կոտրել են» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի էջը եւ այնտեղ զետեղել հրավեր պետության ղեկավարի «պաշտոնաթողության առթիվ երեկույթի»: Այս մասին հաղորդել է Europe1 ռադիոկայանը։

Միջոցառումը, հայտարարության համաձայն՝ պետք է կայանա մայիսի 7­-ին ժամը 20:00-­ին Ելիսեյան պալատում: Նախագահի էջում գրառումը մնացել է շուրջ մեկ ժամ, ինչից հետո հեռացվել է, նշել է BFMTV-­ն: Ենթադրվում է, որ ցանցահենային գրոհի հետեւում կանգնած են «Հանուն Ֆրանսուա Օլանդի պաշտոնաթողության» շարժման ակտիվիստները:

Նրանսիայում նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 23-­ին եւ մայիսի 7-ին: Ֆրանսուա Օլանդի լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 15­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031