Բաժիններ՝

Սենատորները պահանջում են ստուգել Թրամփի ընկերության գործունեությունն Ադրբեջանում

Մի խումբ սենատորներ նամակ են հղել գլխավոր դատախազի, ֆինանսների նախարարի եւ ՀԴԲ-­ի տնօրենի հասցեով՝ Ադրբեջանում ԱՄՆ-­ի նախագահի ընկերության գործունեությունը հետաքննելու խնդրանքով՝ կոռուպցիոն խախտումների եւ Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի հետ կապերի կասկածանքով: Այդ մասին
գրել է New Yorker հանդեսը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը:

Նամակի հեղինակները, որն ստորագրել են սենատորներ Շերոդ Բրաունը, Դայեն Ֆայնսթայնը եւ Բեն Քարդինը, գերատեսչությունների ղեկավարներից պահանջում են ստուգել Trump Organization ընկերության կողմից Բաքվում հյուրանոցի կառուցմանը վերաբերող նյութը, որը հանդեսի կայքում է հայտնվել մարտ ամսվա կեսերին:

Հոդվածում պնդվում է, որ Թրամփի ընկերության գործնկերներ են հանդես եկել Անար եւ Էլթոն Մամեդովները՝ տրանսպորտի նախարարության ղեկավարի ազգականները: Էլթոն Մամեդովը նաեւ խորհրդարանի պատգամավոր է:

Լրագրողների կարծիքով՝ սույն հանգամանքները վկայում են, որ Թրամփի ընկերությունը խախտել է ամերիկյան օրենսդրությունը, որն արգելում է որեւիցե շահի տրամադրումն օտարերկրյա իշխանությունների ներկայացուցիչներին՝ պատասխան արտոնությունների ակնկալիքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս