ԼՂ հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» չկա. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ-­ի Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-­ի եւ Ֆրանսիայի կոլեկտիվ առաջարկները:

Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Azeri Press գործակալությանը տված հարցազրույցում:

«Քանիցս հրապարակավ հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի,-­ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:­Այժմ քննարկվող գաղափարների հիմքում այն առաջարկություններն են, որոնք մշակվել են ԵԱՀԿ-­ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից»:

«Ավելի ստույգ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-­ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում հնչած առաջարկություններին: Դրանք լավ հայտնի են,­ նշել է նախարարը:­Ընդհանուր առմամբ, չմերժելով այդ հիմքը, կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների իրագործման հաջորդականությունը: Այն փոխելու կամ համանախագահների մշակած սխեման արմատապես փոխող նոր ինչ­ինչ պլաններ առաջարկելու մասին խոսք չկա»:

«Գլխավորը կողմերին օգնելն է՝ գտնել հավասարակշռված քաղաքական որոշում, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի պատրաստմանը»,-­ընդգծել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հանդես են գալիս միասնական դիրքերից:

Տեսանյութեր

Լրահոս