Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը
Մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր հարցերը կդառնան դաշնակիցների միջեւ բեռի արդարացի բաշխումը, ինչպես նաեւ «կայունության պրոյեկտումը» գործընկեր երկրների վրա եւ ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Երբ ութ շաբաթ հետո հանդիպեն մեր պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, նրանց օրակարգը կներառի երկու հանգուցային կետ: Առաջինը բեռի արդարացի բաշխումն է՝ մեր անդրատլանտյան կապերն ամուր պահպանելու համար»,-Բրյուսելում լրագրողներին ասել Է Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստից առաջ:
Նա նշել է, որ «դա ոչ միայն փողն է, այլեւ ներդրումները մեզ անհրաժեշտ կարողություններում եւ ուժերի տրամադրումը ՆԱՏՕ-ի ծավալման համար»:
«Երկրորդ հիմնական հարցը վերաբերում է ՆԱՏՕ-ի ջանքերի ամրապնդմանը կայունության պրոյեկտման եւ ահաբեկչության դեմ պայքարելու համար»,-հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: