Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է 65-ի:
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Գելիք գյուղում փլուզում է տեղի ունեցել մասնավոր մի ընկերության պատկանող ածխի հանքում:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի պաշտոնական զեկույցը:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է երկրի նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, ստուգում է սկսել այն բանից հետո, երբ ամերիկացի կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինը նկարվել է՝ Դոնալդ Թրամփի «կտրված» գլուխը ձեռքին:
Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը եւ «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» տեսակի չորս թեւավոր հրթիռ են արձակել Պալմիրայի շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օգյեկտների վրա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ է համարում 2018 թվականի ընտրարշավին իր մասնակցության հարցը:
ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում կատարել է հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկումներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր շարժական հեռախոսի համարը տվել է աշխարհի ղեկավարներին եւ նրանց հորդորել՝ իրեն զանգահարել ուղղակիորեն:
Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալդեմոկրատական կուսակցությունը (SPD) մայիսի 30-ին խորհրդարանում կայացած խմբակցության նիստի ժամանակ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին հետ կանչելու մասին որոշում է կայացրել:
ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են արտահայտվել դաշինքի գագաթնաժողովը 2018 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացնելուն:
Եվրոպայի խորհուրդը սկսել է հետաքննություն՝ կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ: ԵԽԽՎ մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ:
ԱՄՆ-ն սկսել է սպառազինությունների եւ հանդերձանքի մատակարարումները քուրդ մարտիկներին, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրման գործողությանը:
: Տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրից ավելին վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլումիրականացված պայթյունի հետեւանքով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բացասական պատասխան է տվել Ինջիրլիքում ծառայող գերմանացի զինվորներին այցելելու գերմանական կողմի պահանջին:
Գերմանիայի Վիտենբերգ քաղաքում (Սաքսոնիա Անհալտի երկրամաս), հայտնվել է քահանառոբոտ, որն օրհնություն է տալիս հավատացյալներին եւ Աստվածաշունչ է ընթերցում:
Դուբայի ոստիկանությունն անօդաչու թռչող ապարատ է ստեղծել ռումբերի վնասազերծման համար:
«Ջարեդը Նյու Յորքի անշարժ գույքի ամենահաջողակ գործարարներից է և ես շատ հպարտ եմ նրանով»,- հայտարարել էր Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Թուրքիայում պայմանականորեն ազատության մեջ գտնվող 2.997 մարդ վերահսկվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է դատապարտյալների պայմանական ազատման Անթալիայի վարչության տնօրեն Շեֆիք Դեմիրքոլը:
«Ես կարծում եմ, որ ուժային պատասխանի, այն ծավալով, որ հիմա կա, երկու կողմն էլ միմյանց արժանացնում են։ Երկու կողմն էլ ձեռնարկում են «անհանգստացնող հրաձգություն», և այս պահին քաղաքական իրավիճակում յուրաքանչյուր կողմն ունի իր դերակատարությունը»:
Արգենտինայի խորհրդարանում հունիսի 5-ին՝ տեղի ժամանակով 18:00-ին տեղի է ունենալու միջոցառում այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչող օրինագծի ընդունման 10-ամյակի կապակցությամբ:
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն հաստատել է, որ հունիսի 4-ին Մանչեստերում կկայան իր բարեգործական համերգը, որից ստացվելիք հասույթը կուղղվի նախորդ շաբաթ այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և տուժածներին:
Անցյալում եւ ընթացիկ դարում ԱՄՆ-ի վարած տարբեր պատերազմներին մասնակցած ավելի քան 80 հազար ամերիկացի զինծառայողներ համարվում են անհայտ կորածներ:
«Սերբիայի կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարական եմ տալիս»:
Կոպենհագենի նավահանգստում Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն պատկերող արձանը վերստին վանդալիզմի օբյեկտ է դարձել:
«Բոլորս հավաքվում ենք, ճաշերն ենք պատրաստում, սրահն ենք պատրաստում, որպեսզի ինչ որ գոյանա այս համերգից, ուղղվի որպես օգնություն Տավուշի որբերին»:
«Արցախցիների համար ստատուս-քվոն այլ բան է, Հայաստանի համար՝ այլ, Ադրբեջանի համար՝ այլ, միջազգային հանրության համար ստատուս-քվոն այլ բան է, և ես չգիտեմ այնպիսի մի բան, որ բոլորը նույն կերպ ընկալեն, թե ստատուս-քվոն ինչ է նշանակում»։
«Հայաստանն արձանագրում է, որ հասունանում է մի վիճակ, երբ միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ-ն պետք է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը սանձելու համար ոչ միայն հայտարարություններ, այլեւ գործողություններ անի»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ընթացիկ տարվա հինգ ամսվա ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել մոտավորպես 70 հազար միգրանտներ ու փախստականներ:
Հայաստանի արտգործնախարարը ափսոսանք հայտնեց Երևանում տեղակայված, մեր տարածաշրջանում գործող ԵԱՀԿ միակ գրասենյակի մանդատի կասեցման առնչությամբ՝ արձանագրելով, որ Ադրբեջանը չխորշեց չարաշահել ԵԱՀԿ շրջանակներում վետոյի իրավունքը և այդպիսով արգելափակել գրասենյակի հետագա գործունեությունը: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ գրասենյակի իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը կշարունակվեն այլ ձևաչափերով: