
Թուրքիան տարհանում է Քաբուլում իր դեսպանության աշխատակիցներին

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է նաև Թուրքիայի դեսպանությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցները տարհանվում են շինությունից: Նա տեղեկացրել է նաև, որ պայթյունի հետևանքով թուրքական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակազմի մեջ վիրավորներ ու տուժածներ չկան:
Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը: Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 100-ի, տուժել է ավելի քան 350 մարդ: