Մայիսի 22-ին ժամը 10։00-ին «Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կարձակվի 1 կրակոց. ՀՀ ՊՆ
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 22-ին ժամը 10։00-ին «Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կարձակվի 1 կրակոց։
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ մայիսի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց։
Մայիսի 22-ին Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին ժամը 10:00-ին՝ 2 կրակոց:



